-
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-7-ը կայցելի Թուրքիա և կովկասյան հանրապետություններ՝ քննակելու տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։ Այդ մասին հաղորդում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
-
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար խիստ կարևոր է 2012թ. հոկտեմբերին անցկացնել արդար և ժողովրդավարական ընտրություններ։ Այդ մասին նա նշել է մայիսի 26-ին՝ ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանի տոնական բաց նիստում, որն անցկացվել է Քութաիսիում՝ օրենսդիր իշխանության նոր կառուցվող շենքում։
-
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան չեղյալ է հայտարարել Ինդոնեզիայում նախատեսված իր համերգն այն բանից հետո, երբ տեղի իսլամիստական խմբավորումներից մեկը սպառնացել է ուժ կիրառել՝ համերգը խափանելու համար։ Վերջիններիս կարծիքով երգչուհին «սատանայի պատգամաբերն» է։
-
Հանրապետության շուկաներում օրերս անցկացված դիտարկումների ընթացքում գյուղատնտեսական մթերքների մանրածախ գներում մասնագետները արձանագրել են փոփոխություններ:
-
Բաքվում անցկացված «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթում հաղթել է շվեդ երգչուհի Լորինը՝ հավաքելով 372 միավոր։ Առավելագույն 12 միավոր է նրան տվել 18 երկիր։
-
-
Շախմատի աշխարհի թագի համար մրցապայքարի տասնմեկերորդ տուրը քսանչորսերորդ քայլում ավարտվել է ոչ-ոքի: Մասնագետների կարծիքով՝ իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը ձեռքից բաց է թողել հաղթելու հնարավորությունը, ինչում քիչ դեր չի խաղացել ժամանակի սղությունը:
-
Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին պաշտոնապես հաստատել է, որ Վատիկանի ոստիկանությունը ձերբակալել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի օգնական և անձնական սպասավոր Պաոլո Գաբրիելեին, որին կասկածում են գաղտնի փաստաթղթերի գողության մեջ։
-
«Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումների արդյունքում ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից մայիսի 25-ին տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա:
-
Մայիսի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդ հանրապետականները հանդիպում-քննարկում ունեցան «P.ART» ընկերություն ղեկավար, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին սոցիալական ցանցերում առավել ակտիվ երիտասարդ հանրապետականները։